slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Ղազախստանի բարձրագույն կրթության և գիտության նախարարի հետ
211652_close_icon

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Ղազախստանի բարձրագույն կրթության և գիտության նախարարի հետ

views-count1345 դիտում article-date 18:47 16-10-2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի բարձրագույն կրթության և գիտության նախարար Սայասատ Նուրբեկիի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության խորացմանը՝ կողմերը կարևորել են միջբուհական կապերի զարգացումը և ընդգծել համատեղ կրթական և հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Գիտության ոլորտում համագործակցության համատեքստում Հայաստանի և Ղազախստանի նախարարները քննարկել են կիրառական հետազոտությունների և տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիայի, քիմիական տեխնոլոգիաների և արհեստական բանականության բնագավառում փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի բարձրագույն կրթության և գիտության նախարարի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները և անդրադարձել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով բարձրագույն կրթության ոլորտում սահմանված նպատակներին ու թիրախներին:

Անդրադառնալով բուհերի միջազգայնացման, բարձրագույն կրթության և գիտության կապի առավել սերտացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը, համաձայն որի՝ մինչև 2030թ. նախատեսվում է խոշորացված բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների համար ստեղծել նոր և ժամանակակից, լավագույն չափանիշներին համապատասխանող ֆիզիկական ենթակառուցվածքներ և միջավայր, որտեղ կլաստերների տեսքով կտեղակայվեն և կգործեն մի շարք բուհեր:

Նրա խոսքով՝ նախատեսվում են նաև պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաշխատողների կարողությունների զարգացման ծրագրեր, ինչպես նաև միջազգային համագործակցային կապերի ընդլայնում աշխարհի առաջատար բուհերի հետ՝ բարձրագույն կրթության ոլորտում լավագույն փորձի փոխանակման և ակադեմիական քաղաքի հայեցակարգի իրագործմանն աջակցելու նպատակով: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Ղազախստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում պահվող ղփչաղական ձեռագրերի համատեղ գիտական ուսումնասիրության իրականացման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր