211652_close_icon
views-count44011 դիտում article-date 20:26 26-06-2019

Ավտովթար Շիրակի մարզում. Արթիկ քաղաքում բախվել են 28-ամյա վարորդի Toyota Camry-ն և 80-ամյա վարորդի Kia-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 28-ամյա Զորո Նասրյանի վարած Toyota Camry մակնիշի 98 XX 908 համարանիշի և Արթիկ քաղաքի բնակիչ՝ 80-ամյա Սերյոժա Հաջաթյանի վարած Kia մակնիշի 35 RR 709 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Հաջաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր