211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. 3 ու կես ժամ է՝ համայնքային ոստիկաններն ու փրկարարները «Հրազդան» մարզադաշտում լուսային կայաններից մեկի վրա բարձրացած տղամարդուն համոզում են, որ նա ցած իջնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3940 դիտում article-date 14:26 14-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է «Հրազդան» մարզադաշտի տարածքում լուսային կայաններից մեկի ամենավերևի հատված և սպառնում է ինքնասպան լինել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Կարեն Բունիթայանն ու բաժնի պետի տեղակալ Բագրատունյանը: 

Տեղում հերթապահություն է իրականացնում նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտ 3 ժամից ավելի է՝ ոստիկաններն ու փրկարարները՝ Խ. Բարխոյանի գլխավորությամբ, բնակացություններ են վարում այդ քաղաքացու հետ, որպեսզի նա հրաժարվի այդ ծայրահեղ քայլին դիմելուց և իջնի: 

Մինչ այժմ նա հրաժարվում է իջնել: 

Այս պահին դեռ շարունակվում են նրա հետ բանակցություններ վարել: 

Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են այդ տղամարդու ինքնությունը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ է: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր