211652_close_icon
views-count1341 դիտում article-date 21:22 26-06-2019

Մակրոնը ծրագրում է Պուտինի հետ երկկողմ հանդիպում անցկացնել G20-ի հարթակում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպում անցկացնել G20-ի գագաթնաժողովի շրջանակում, որը հունիսի 28-29-ին տեղի է ունենալու Օսակայում: Այդ մասին այսօր Tass գործակալությանը հայտնել են Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունում: «Մենք հաստատում ենք, որ հանրապետության նախագահը երկկողմ հանդիպումներ կանցկացնի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի և ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-նշել են Ելիսեյան պալատում: Հավելել են, որ կկազմակերպվեն այլ բանակցություններ, որոնք կկարողանան հաստատել առաջիկայում։

Նմանատիպ նյութեր