211652_close_icon
views-count1826 դիտում article-date 11:44 28-06-2019

Օսակայում Թրամփի և Պուտինի հանդիպումը G20-ի գագաթնաժողովում տեւել Է 1 ժամ 20 րոպե

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Օսկայում G20 գագաթնաժողովի շրջանակում։Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-48796815]BBC[/url]-ն: Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել առեւտրի և զինաթափման հարցերը: «Մենք շատ հետաքրքիր բանավեճ կունենանք, որը կներառի այնպիսի հարցեր, ինչպես առեւտուրը, կոմերցիան, զինաթափման հարցերը, հովանավորչության թեման, այլ բազմապիսի հարցեր»,- ասել է ամերիկացի առաջնորդը, հայտնում է BBC-ն: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ռուս գործընկերոջ հետ հանդիպման գերազանց արդյունքների հույս ունի: «Կարծում եմ, որ այս հանդիպման արդյունքները գերազանց կլինեն»,- ասել է Թրամփը: Արձանագրության ընթացքում լրագրողները խնդրել են թրամթին, թե նա մտադիր է քննարկել ԱՄՆ նախագահի ընտրություններում Պուտինի միջամտությունը: Միացյալ Նահանգների նախագահը ծիծաղել և ասել է. «Մի միջամտեք ընտրություններին, խնդրում եմ»: Ինչպես սպասվում էր, Օբամայի և Պուտինի միջև բանակցությունները տևել են մեկ ժամից ավելի: Նրանց մասնակցել են նաև ռուսական կողմից, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ամերիկյան կողմից՝ Պետքարտուղար Մայք Պոմպեոն, Ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնy, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր