2301 դիտում
15:49 26-06-2019
Վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վիետնամ և Սինգապուր
Հայաստանի կառավարական պատվիրակությունը հուլիսի 4-6-ը կմեկնի Վիետնամ, իսկ 7-9-ը՝ Սինգապուր։ Կառավարական պատվիրակությունը գլխավորելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի հրամանագրում մասնավորապես ասվում է.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2019 թվականի հուլիսի 4-6-ը՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ), իսկ 2019 թվականի հուլիսի 7-9-ը՝ Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր) պաշտոնական այցով գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Արսեն Գասպարյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Վահե Հակոբյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զոհրաբ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը, Հարություն Վարդանյանինը և Դավիթ Ղամբարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Հակոբ Արշակյանինը և Տիգրան Խաչատրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գևորգ Մովսեսյանինը, Արթուր Գասպարյանինը, Ղազար Ղազարյանինը, Էրիկ Գևորգյանինը, Արտակ Հակոբյանինը, Գագիկ Վանոյանինը, Գրիգորի Առաքելյանինը և Դավիթ Աբազյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
4. Ընդունել ի գիտություն, որ`
1) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին.
2) Հասմիկ Հարությունյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Իմ քայլը» հիմնադրամի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթներ` 2019 թվականի հուլիսի 4-ին՝ Երևան-Լաքնաու-Հանոյ, հուլիսի 7-ին՝ Հանոյ-Սինգապուր, իսկ հուլիսի 9-ին՝ Սինգապուր-Լաքնաու-Երևան երթուղիներով։
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության»:
Համապատասխան որոշման նախագիծը կառավարության ղեկավարը ստորագրել է այսօր:
Նմանատիպ նյութեր
1694 դիտում
11:39 03-07-2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցերով կմեկնեի Վիետնամ և Սինգապուր
2530 դիտում
19:05 07-09-2018
ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Սինգապուր շարունակվում է
1171 դիտում
11:44 10-09-2014
Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բաքու
Այս բաժնից
643 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
628 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
508 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել