Սեպտեմբերի 11-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Ինչպես հաղորդել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը, Ղարիբաշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավար անձնանց հետ:
Վրացական պատվիրակության կազմումկլինեն Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, փոխվարչապետ Կախա քալաձեն, ֆինանսների նախարա Նոդար Խադուրին, գյուղնախարար Օթար Դանելիան, վարչապետի խորհրդական Սավալան Միրզոևը, խորհրդարանականներ Զուրաբ Տկեմալաձեն և Մախիր Դարզիևը: Քննարկվելու են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: