211652_close_icon
views-count30267 դիտում article-date 21:33 25-06-2019

Երևանում հերթական անգամ թալանել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 73-ամյա Նապոլեն Ազիզյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շասմշյանը, Ն. Ազիզյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա մայիսի սկզբից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում իրեն պատկանող Պրահայի փողոցի 46 հասցեում գտնվող կիսակառույց շինությունից գողացել են մեծ քանակի եվրոարտադրության պատուհաններ, պատուհանի փեղկեր, ներսի դռներ և փականներ: Նշված հասցե է մեկնել ոստիկանութան Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գևորգյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Ազիզյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ է, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Կիլիկիացի Նապո»: Հիշեցնենք, որ Նապոլեոն Ազիզյանի տունը առաջին անգամ չէ, որ թալանում են: 2011թ. օգոստոսի 21-ին, ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել են ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի՝ Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը և դստերը ու զենքի սպառնալիքով հափշտակելով 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր և արժեքավոր 6 նկարներ՝ դիմել են փախուստի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր