1254 դիտում
23:30 24-06-2019
Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 24-ին մեկնարկել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթը:
Մրցույթի առաջին փուլին մասնակցել են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները:
Անհատական զրույցների ու առաջադրանքների միջոցով մասնագիտական հանձնաժողովն ընտրելու է լավագույններին, ովքեր ժամկետային զինվորական ծառայությունը կանցկացնեն զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներում` ըստ իրենց մասնագիտական կարողությունների և հմտությունների ներգրավվելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման գործընթացին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
9681 դիտում
22:20 10-04-2017
«ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնը ՊՆ-ի հետ համատեղ կազմակերպում է ծրագրավորման բաց դասընթացներ
2380 դիտում
21:09 08-06-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն և «ՀայՏեք» կենտրոնը Երևանում կիբեռանվտանգության սեմինար են անցկացրել ուսանողների համար
Այս բաժնից
397 դիտում
19:37 16-05-2024
Փոխվարչապետերն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
502 դիտում
19:23 16-05-2024
Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին
400 դիտում
19:11 16-05-2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ