2593 դիտում
21:09 08-06-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն և «ՀայՏեք» կենտրոնը Երևանում կիբեռանվտանգության սեմինար են անցկացրել ուսանողների համար
Համակարգչային անվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնը հունիսի 8-ին Երևանում անցկացրել են կիբեռանվտանգության սեմինար ուսանողների և դասախոսների համար։
Սեմինարին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագիտությունների կրթական ծրագրեր իրականացնող ՀՀ առաջատար բուհերի ուսանողներն ու դասախոսները։
Միջոցառման բացումը կատարել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Ընկերության հակավիրուսային ավագ փորձագետ Սերգեյ Լոժկինը ներկայացրել է «Գլոբալ սպառնալիքները կիբեռտարածքում», իսկ նախավաճառքային աջակցության ճարտարագետ Իվան Չուվիլինը՝ «Խոշոր բիզնեսի կիբեռանվտանգությունը» թեմաները։ Իվան Չուվիլինը նաև անցկացրել է «Ինտերակտիվ կիբեռնմանակում» խորագրով խաղ, որի ընթացքում սեմինարի մասնակիցներն արդիական հմտություններ են ձեռք բերել իրական կիբեռհարձակմանը նմանակող պայմաններում անվտանգության խնդիրներ լուծելով։ Խաղի հաղթող թիմն ստացել է մրցանակ։
««Կասպերսկի Լաբորատորիա»-ն բազմաթիվ երկրներում մեծ ջանքեր է գործադրում ուսանողների շրջանում կիբեռանվտանգության ոլորտի հմտությունները զարգացնելու ուղղությամբ։ Հայաստանում այդ ծրագրերը կենտրոնացած են Հայ-Ռուսական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաններում։ Սակայն անհրաժեշտություն կար, որ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի կիբեռանվտանգության արդիական տեխնոլոգիաները և գործիքները ներկայացվեն ուսանողների ավելի լայն շրջանակի, որպեսզի նրանք աշխատանքի անցնելուց կարողանան լիարժեք բավարարել ավելի մեծ թվով ձեռնարկությունների պահանջարկը կիբեռանվտանգության ոլորտում։ Համոզված եմ, որ անցկացված սեմինարը ծառայեց իր այս կարևոր նպատակին»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Սեմինարի մասնակիցներն ունեցել են կիբեռանվտանգության վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։
Նմանատիպ նյութեր
7725 դիտում
22:52 09-06-2017
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է ֆինանսական կիբեռանվտանգության սեմինար
4402 դիտում
21:38 16-02-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է ֆինանսական կիբեռանվտանգության երրորդ սեմինարը
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան