3805 դիտում
19:03 06-04-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն և «ՀայՏեք» կենտրոնն անցկացրել են ՀՀ ուժային կառույցների կիբեռանվտանգության սեմինար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Համակարգչային անվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնը ապրիլի 6-ին Երևանում համատեղ անցկացրել են ՀՀ ուժային կառույցների համար կիբեռանվտանգության սեմինար։
Սեմինարին մասնակցել են ՀՀ ուժային գերատեսչությունների, կառույցների և կրիտիկական ենթակառուցվածքները (կապ, էներգետիկա, ջրամատակարարում, գազամատակարարում, տրանսպորտ) կառավարող առաջատար ընկերությունների մասնագետները։
Միջոցառման բացումը կատարել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Ընկերության նախավաճառքային աջակցության խմբի ղեկավար Եվգենի Բուդարինը ներկայացրել է «Արդյունավետ հակազդեցություն ժամանակակից գրոհներին։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումները» թեման, իսկ նախավաճառքային աջակցության բաժնի ղեկավար Բուլատ Սիրաևը՝ «Կիբեռպատերազմ. երբ փողը պատճառ չէ» թեման։ Բուլատ Սիրաևը նաև անցկացրել է «Ինտերակտիվ կիբեռնմանակում ուժային կառույցների համար» խաղը, որի ընթացքում սեմինարի մասնակիցներն արդիական հմտություններ են ձեռք բերել իրական կիբեռհարձակմանը նմանակող պայմաններում անվտանգության խնդիրներ լուծելով։
«Կիբեռանվտանգության ապահովումը խիստ կարևոր խնդիր է փաստացի պատերազմական վիճակում և աշխարհաքաղաքական իրադարձությունների խաչմերուկում գտնվող Հայաստանի համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը գնալով ավելի հաճախ է հայտնվում իրենց գործիքակազմը կատարելագործող հանցավոր կիբեռխմբավորումների կիզակետում, ՀՀ ուժային կառույցները և կրիտիկական ենթակառուցվածքները շահագործող ընկերությունները պետք է միշտ պատրաստ լինեն դիմագրավելու կիբեռգրոհներին։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն մշտապես ժամանակի պահանջին է համապատասխանեցնում դրանց հայտնաբերման և չեզոքացման իր արդյունավետ տեխնոլոգիաները և լուծումները։ Համոզված եմ, որ սեմինարի մասնակիցները, ծանոթանալով դրանց, ստացված գիտելիքները հաջողությամբ կկիրառեն իրենց վստահված օբյեկտներում և դրանով կապահովեն և՛ Հայաստանի, և՛ երկրի քաղաքացիների անվտանգությունը և բարօրությունը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
ՀՀ ուժային կառույցների համար կիբեռանվտանգության սեմինարի մասնակիցներն ունեցել են կիբեռանվտանգության վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։
[b]«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2542 դիտում
21:09 08-06-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն և «ՀայՏեք» կենտրոնը Երևանում կիբեռանվտանգության սեմինար են անցկացրել ուսանողների համար
5254 դիտում
12:44 04-10-2019
«Կասպերսկի» ընկերությունն անցկացրել է ՀՀ ուժային կառույցների կիբեռանվտանգության սեմինար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7674 դիտում
22:52 09-06-2017
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է ֆինանսական կիբեռանվտանգության սեմինար
Այս բաժնից
691 դիտում
19:11 14-11-2024
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կառուցապատողների հետ հերթական հանդիպումը
826 դիտում
18:58 14-11-2024
Հերոսներին` դավաճան, իսկ դավաճանին` հերոս դարձրեցիք. Գարիկ Ուրումյան
625 դիտում
18:57 14-11-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ