«ՄՅՈւ»-ն մերժել է Նեյմարին Պոգբայով փոխանակելու՝ ՊՍԺ-ի առաջարկը
ՊՍԺ-ն շարունակում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու փորձեր ձեռնարկել:
Փարիզցիները մանկունյանցիներին առաջարկել է 26-ամյա ֆրանսիացուն փոխանակել իր հարձակվող Նեյմարի հետ:
Նշվում է, որ «Յունայթեդը» մերժել է այդ գործարքը բրազիլացու բարձր աշխատավարձի պատճառով (շաբաթական 900 հազ. ֆունտ, ինչպես նաև «ՄՅՈւ»-ի փոխնախագահ Էդ Վուդվորդի պատճառով, որը ցանկանում է Պոգբային պահել թիմում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբային ցանկանում է ձեռք բերել «Ռեալը», իսկ Նեյմարը հույս ունի վերադառնալ «Բարսելոնա»: