Նեյմարին կարող են որակազրկել 1-3 խաղով՝ «ՄՅՈւ»-հետ խաղից հետո արտահայտությունների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է պատժվել՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղից (1:3) հետո մրցավարների հասցեին արված արտահայտությունների համար:
Եթե ՈւԵՖԱ-ն 27-ամյա բրազիլացու հանդեպ կարգապահական գործ հարուցի, ապա՝ համաձայն կանոնակարգի, նրան կարող են որակազրկել «վիրավորանքի կամ ոչ մարզական վարքի համար, որոնք խախտում են հիմնական կանոնները:
ՈւԵՖԱ-ի հաջորդ կարգապահական նիստը կկայանա մարտի 28-ին: Նեյմարին սպառնում է 1-3 խաղի որակազրկում:
Նշենք, որ խաղից հետո Նեյմարը իր ինստագրամում քննադատել էր հանդիպման գլխավոր մրցավար Դամիր Սկոմինային՝ 90-րդ րոպեին Կիմպեմբեի ձեռքով խաղի համար 11 մետրանոց հարված նշանակելու համար՝ մրցավարի հասցեին վիրավորական արտահայտություններ անելով: