Վերագործարկվել է «Արարատյան» պոմպակայանը
Ամռան ժամանակաշրջանն, ինչպես և սպասվում էր, անմիջապես ազդեց ջրամատակարարման վրա: Ջրի սպառման պահանջարկը բավարարելու նպատակով «Վեոլիա Ջուր» ընկերությունը ձեռնարկում է լրացուցիչ միջոցներ՝ ջրի արտադրությունն ավելացնելու և սպառումը կարգավորելու նպատակով: Այդ համատեքստում վերագործարկվել է «Արարատյան» պոմպակայանը:
Համակարգում խոշորագույն այս պոմպակայանը ժամանակին կոչված է եղել ապահովելու Երևանի Էրեբունի, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների մեծ մասի ջրամատակարարումը: Սակայն վերջին տարիներին, մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման արդյունքում, այն վերածվել է պահուստայինի և աշխատում է միայն ամռանը (հունիս-օգոստոս ամիսներին), երբ ջրի սպառումը հասնում է առավելագույնի:
Այս տարի ևս «Արարատյան» պոմպակայանը վերագործարկվել է: Երևան քաղաքի ջրապահանջը բավարարելուց բացի, այնտեղից ջուր է մատակարարվում է նաև Մասիս քաղաքին ու հարակից գյուղերին:
Տասնամյակներ շարունակ այստեղ ջրամատակարարումն իրականացվել է «Արարատյան» պոմպակայանից մղվող ջրով, որի որակը համապատասխանում է հանրապետությունում գործող սանիտարական կանոններին ու նորմերին:
Այնուամենայնիվ, իր գործունեության հենց առաջին տարվա՝ 2017թ. գարնանը «Վեոլիա Ջուր» ընկերությունն այլ առաջնահերթությունների թվում ձեռնամուխ եղավ նախորդ Օպերատորից ժառանգած այս դժվարին խնդրի լուծմանը: Մի քանի ամսում հնարավոր դարձավ գտնել այնպիսի տեխնիկական լուծումներ, որոնց շնորհիվ Մասիս քաղաքն ու մերձակա գյուղերը մեծամասամբ ապահովվեցին Գառնու և Արզականի աղբյուրների ջրով:
Բացառություն են կազմում միայն ամռան ամիսները, երբ կտրուկ ավելանում է ջրի սպառումն ու ընկերությունը ստիպված է լինում պակասը լրացնել Արարատյան դաշտի խորքային հորերի ջրով, ինչը որևէ կերպ չի անդրադառնում ջրի որակի վրա:
Այսպիսով՝ ամռան ամիսներին ևս «Արարատյան» պոմպակայանի վերագործարկմամբ «Վեոլիա ջուրը» շարունակում է ապահովել անխափան և որակյալ ջրամատակարարում:
[b]«Վեոլիա Ջուր ՓԲԸ»
[/b]