Վրաստանի կինոթատրոնները դադարել է ռուսերեն լեզվով ֆիլմեր ցուցադրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վրաստանում կինոթատրոնները այլևս չեն ցուցադրում ռուսերեն լեզվով կինոնկարներ: Որոշումն ընդունվել է հունիսի 20-ին, հայտարարել է Վրաստանի կինոթատրոնների ցանցի մամլո ծառայությունը:
«Թե ինչու է նման որոշում կայացվել, չեմ կարող ասել: Ես նար չգիտեմ, թե երբևիցե կվերսկսվե՞ն ռուսերեն լեզվով ցուցադրությունները», հայտնել է մամլո ծառայության աշխատակիցը:
Վերջինս չի հայտնել կայացված որոշման պատճառները, սակայն բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք ռուսերեն լեզվով ֆիլմերի ցուցադրության դադարեցումը կապված է Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձությունների հետ: