900 դիտում
23:16 21-06-2019
Գիտական հանրությունը նշեց հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի ծննդյան 90-ամյակը
Հունիսի 20-21-ին Երևանում անցկացվեց «Արևելյան աղբյուրագիտությունը և պատմագրությունը XXI դարասկզբի Հայաստանում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի (1928-1988) ծննդյան 90-ամյակին: Արամ Տեր-Ղևոնդյանի գիտական ժառանգությունը ներառում է հետազոտություններ՝ նվիրված Բագրատունյաց դարաշրջանի և արաբական խալիֆայության փոխհարաբերություններին, ինչպես նաև հայ-արաբական փոխառնչություններին։ Հայագիտության բնագավառում մեծ է նրա վաստակը Արևելյան աղբյուրագիտության՝ Մերձավոր Արևելքի քրիստոնյա և մահմեդական քաղաքակրթությունների հետազոտման գործում:
Գիտաժողովի ընթացքում Հայաստանի և արտերկրից՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իսրայելից, Հունաստանից և Իտալիայից ժամանած գիտնականները հանդես եկան 34 գիտական զեկուցումներով, որոնք նվիրված էին XXI դարասկզբի Հայաստանի արևելյան աղբյուրագիտությանը և պատմագրությանը:
Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արեվելագիտության ինստիտուտը, «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը:
[b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
24663 դիտում
11:32 24-03-2019
Փոքր Մասրիկ գյուղը նշեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ՝ Վրեժ Սարգսյանի ծննդյան 30-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7525 դիտում
14:51 08-06-2023
«Հեքիաթ» պարային շոուն նշեց իր ծննդյան 20-ամյակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
208 դիտում
19:13 08-05-2024
Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարությունների միջև
223 դիտում
19:01 08-05-2024
ԱՄՆ դեսպանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը