1333 դիտում
11:56 21-06-2019
Դավիթ Հարությունյանը հերքում է ՀՀԿ–ից դուրս գալու մասին տեղեկությունը. news.am
Արդարադատության նախկին նախարար, «Լույս» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը հերքում է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե ինքը դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։ [url=https://news.am/arm/news/519659.html]NEWS.am[/url]–ի հետ զրույցում Հարությունյանն ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և տեղյակ չէ, թե ով է «Վիքիպեդիա» տեղեկատվական համակարգում իր կենսագրականում նման տվյալ ներառել։
Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ կարկառուն մեկ այլ ՀՀԿ-ական եւս լքել է կուսակցությունը։
«Վիքիպեդիա» տեղեկատվական համակարգում Դավիթ Հարությունյանի կենսագրականում նշված է, որ նա 2019-ին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։ Մինչդեռ հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ Արփինե Հովհաննիսյանը դադարեցրել էր անդամակցությունը ՀՀԿ-ին, Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ ինքը շարունակելու է մնալ Հանրապետական կուսակցության անդամ եւ կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի»։
Նմանատիպ նյութեր
1366 դիտում
13:05 09-04-2014
Սնոուդենը հերքում է ԱՄՆ կառավարությունից 1,7 մլն գաղտնի փաստաթուղթ գողանալու մասին տեղեկությունը
3213 դիտում
12:14 29-07-2015
ԼՂՀ ՊՆ-ն հերքում է անօդաչուի մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունը
Այս բաժնից
235 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
277 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
241 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ