Սնոուդենը հերքում է ԱՄՆ կառավարությունից 1,7 մլն գաղտնի փաստաթուղթ գողանալու մասին տեղեկությունը
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտնել է, որ ամերիկյան կառավարության 1.7 մլն գաղտնի փաստաթուղթ չի գողացել: Այս մասին Սնոուդենն ասել է Vanity Fair ամսագրին տված հարցազրույցի ժամանակ:
Սնոուդենը պնդմամբ` այդ թիվը շատ չափազանցված է: Նա շեշտում է, որ փաստաթղթերի նման քանակության հատուկ ծառայություններում իր աշխատանքի ողջ ընթացքում նրան հասանելի լինել պարզապես չէր կարող:
Ըստ նրա խոսքերի, ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության տվյալների բազան վատ է պաշտպանված և այնտեղից տեղեկությունների գողություն կարող է կատարել նաև «դպրոցից դուրս թռած մարդը»: