211652_close_icon
views-count1274 դիտում article-date 23:42 20-06-2019

Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Աճառյան փողոցում

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին, ժամը 11.30-ին, Երևանի Աճառյան փողոցից բերման է ենթարկվել 51-ամյա Արմեն Պ.-ն, որը հունիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր