1516 դիտում
10:36 20-06-2019
ՀՀ վարչապետը արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և վերջինիս աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:
Վարչապետը նշել է, որ պարոն Բադասյանին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված և պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի: «Վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Բադասյանն աշխատել է որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ և այս ընթացքում իրեն դրսևորել է լավագույն կողմերով՝ ցուցաբերելով նաև կազմակերպչական բարձր ընդունակություններ: Եվ ես կարևոր եմ համարում, որ այսօր այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է ղեկավարի Արդարադատության համակարգի բարեփոխումները: Ոչ մի գաղտնիք չկա, մենք այս առումով գտնվում ենք շատ վճռական և իրադարձային փուլում և կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն ունի կամք Հայաստանում իսկապես անկախ դատական համակարգ ունենալու գործում: Այդ առումով, շատ կարևոր է, որ Արդարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին և արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արդարադատության նախկին նախարար պարոն Զեյնալյանին՝ այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Պարոն Զեյնալյանը Հայաստանում չէ և այդ է պատճառը, որ այսօր այստեղ ներկա չէ: Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը և փորձը Հայաստանի պետականաշինության գործին ծառայելու հնարավորություն կլինի:
Ըստ էության, դատաիրավական բարեփոխումների ընթացքի մասին այսօր քիչ անց առիթ կունենամ խոսելու Ազգային ժողովում: Չեմ ցանկանում այստեղ շատ մանրամասնել, որովհետև այդ թեմայով տարբեր առիթներով, ձևաչափերով բազմիցս ենք խոսել: Պարոն Բադասյան, ինձ համար շատ կարևոր է նաև, որ պոզիտիվ աշխատանքային մթնոլորտ ստեղծվի և համոզված եմ, որ Դուք ի վիճակի եք նման մթնոլորտ ստեղծել, որպեսզի Արդարադատության նախարարությանը և ընդհանրապես համակարգին մոտիվացնեք պոզիտիվ, կրեատիվ և ինովացիոն ոճի աշխատանքի: Այս առումով Ձեզ և նախարարության բոլոր աշխատակիցներին, մեզ բոլորիս մաղթում եմ հաջողություններ, որովհետև այս գործընթացի նշանակությունը դժվար է գերագնահատել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. «Մանավանդ պարոն Զեյնալյանի նման պրոֆեսիոնալից հետո բավականին բարդ աշխատանք է սպասվում նախարարությունը ղեկավարելու հարցում: Վստահ եմ, որ պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ միասին կկարողանանք արդարացնել Ձեր սպասելիքները: Կարծում եմ, որ այս փուլում էական է բոլոր ռազմավարական միջոցառումները, մասնավորապես հակակոռուպցիոն ծրագիրը, որը շրջանառության մեջ է գտնվում, կազմել այնպես, որպեսզի հանրությունը հստակ ակնկալիքներ ունենա յուրաքանչյուր գործողության մասով վերջնաժամկետի, ակնկալվող արդյունքի շուրջ:
Վստահ եմ, որ մենք մեր բոլոր ռազմավարական փաստաթղթերն այսուհետ այնպես կկազմենք ու այնպես կաշխատենք, որպեսզի հստակ լինի, թե երբ ինչն է պատրաստ լինելու և որ ոլորտում մենք ինչ խնդիրներ ունենք ու ինչպես ենք պատկերացնում դրանց լուծումները: Ինչպես պարոն վարչապետը նշեց, տրամադրված եմ պոզտիտվ աշխատել բոլորի հետ՝ մեր նպատակների իրականացման համար»,- ասել է Արդարադատության նորանշանակ նախարարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2806 դիտում
12:29 29-04-2022
Վարչապետը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
Այս բաժնից
739 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
850 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
598 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին