Մոսկվայում շոգ եղանակը ռեկորդ է սահմանում
Մոսկվայում հունիսի 22-ին կարող է գերազանցվել 1917 թվականի ջերմաստիճանային ռեկորդը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ ՌԴ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը 32 աստիճան կլինի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՌԴ Հիդրոմետկայանի կայքում հրապարակված կանխատեսումների համաձայն՝ հունիսի 9-ին Մոսկվայում և Մոսկվայի մարզում օդի ջերմաստիճանը կհասնի 30-32 աստիճանի, ինչի պատճառով էլ եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ էր հայտարարվել: