Կոտայքի մարզի 6 ճամբարներում մեկնարկել է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում ծրագիրը»
ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի հունիսի 6-ի N 712-Ա որոշման համաձայն, հունիսի 19-ից մեկնարկել է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում ծրագիրը»:
Այն կիրականացվի Կոտայքի մարզի 6 ճամբարներում 3 հերթափոխով՝ «Հասմիկ ճամբար» ՍՊԸ, «Լուսաբաց ճամբար» ՍՊԸ, «Արագած ճամբար» ՍՊԸ, «Հեքիաթների կիրճ» ՍՊԸ, «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ՍՊԸ /Հանքավան/ և «ԼԱՎԱ Աղբյուր» ՍՊԸ /Ծաղկաձոր/:
Առաջին հերթափոխով ճամբար են հաճախել հանրապետության 7-13 տարեկան 1560 դպրոցահասակ երեխաներ:
Կոտայքի մարզից 90 երեխաներ այսօր մեկնել են «Հեքիաթների կիրճ» ճամբար:
Առաջին հերթափոխի ցուցակներում ընդգրկված են բազմազավակ ընտանիքների (4 և ավելի) և ծնողազուրկ երեխաներ:
Կոտայքի մարզպետի համապատասխան որոշմամբ, Մեղրաձոր համայնքի Արտավազ բնակավայրում կգործի միջճամբարային մեկուսարան համապատասխան բժշկական անձնակազմով՝ հանգստացող երեխաների բժշկական օգնությունն ու սպասարկումը
պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով:
Միաժամանակ, հերթափոխերի ընթացքում Կոտայքի մարզպետարանում կգործի թեժ-գիծ ծառայություն՝ 094 193 103 և 0223 2 67 85 հեռախոսահամարներով: