211652_close_icon

Ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի ամառային ճամբարներում. Խախտումներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ

views-count991 դիտում article-date 16:18 16-07-2024
Սննդամթերքի անվտանգության ոլորտում սեզոնային գործոնով պայմանավորված հանրային սննդի ռիսկերը կանխելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է ձեռնարկել Կոտայքի մարզում գործունեություն ծավալող ամառային այն ճամբարներում, որոնք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից համարվել են ռիսկային (2023թ. դրանցից 3-ում հայտնաբերվել էին խախտումներ):

Ծաղկաձոր համայնքի տարածքում գործող  «Լավա աղբյուր», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն, «Ավ-Կանա», «Արագած ճամբար», «Հասմիկ մարզական սպորտ ճամբար» և «Հանքավանի խոտորջուր առողջարան» ՍՊԸ-ներում իրականացված վերահսկողության արդյունքում խախտումներ և անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Նմանատիպ նյութեր