967 դիտում
10:58 19-06-2019
Պոմպեոն կմասնակցի՞ Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանը․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնեց Վաշինգտոն: Ինչպես հայտնի է, վաղն այնտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայանալու է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի հետ հերթական հանդիպումը:
Հիշեցնենք միայն, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն մինչ հանդիպումը խոսում էր այն մասին, որ ակնկալում է Վաշինգտոնում շարունակել այն քննարկումները, որոնք մինչ այդ արտգործնախարարներն իրականացրել են ՄԽ մյուս երկու մայրաքաղաքներում՝ Փարիզում և Մոսկվայում, այսինքն՝ ՄԽ-ի հայտնի վեցկետանոց ծրագրի շուրջ:
Իսկ ահա ՀՀ ԱԳՆ-ն կարծես թե այլ օրակարգ ևս տեսնում է՝ կապված սահմանային վերջին սրացումների և, ըստ այդմ էլ՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտնի որոշումներին վերադառնալու հետ:
Թե այս երկու տեսլականներից որ մեկը գերիշխող կլինի Վաշինգտոնում, թերևս բացի ՄԽ համանախագահների գործողություններից, կախված կլինի նաև այն բանից, թե ամերիկյան Պետդեպարտամենտն ինչ կարգի միջամտություն կունենա այդ հանդիպմանը:
Մամեդյարովն այդ կապակցությամբ հույս էր հայտնել, որ Մոսկվայում կայացած հանդիպմանը Լավրովի մասնակցության օրինակով, վաշինգտոնյան հանդիպման ժամանակ «պետքարտուղարը ևս ջանքեր կգործադրի հակամարտության կարգավորման հարցում բեկման հասնելու համար»:
Գոնե երեկվա դրությամբ չկար տեղեկատվություն, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն ծրագրում է մասնակցել Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանը, սակայն չմասնակցելու դեպքում անգամ նա այլ մեթոդներով միջամտելու հնարավորություն, բնականաբար, ունի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1520 դիտում
10:23 15-06-2019
ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը. «168 ժամ»
5232 դիտում
22:20 11-07-2018
Բրյուսելում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
4712 դիտում
12:54 25-07-2018
ՄԽ համանախագահները Մնացականյան-Մամեդյարով հանդիպման առաջարկ են արել. Տիգրան Բալայան
Այս բաժնից
724 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
730 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»
439 դիտում
07:22 02-05-2024
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»