211652_close_icon
views-count34057 դիտում article-date 16:46 18-06-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mustang-ն ու Safe-ը. Mustang-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել բաժանարար գոտու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են 52-ամյա Վլադիմիր Գևորգյանի վարած Տafe մակնիշի 18 VQ 008 համարանիշի և 35-ամյա Հայկ Գաբրիելյանի վարած Ford Mustang մակնիշի 36 PN 963 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդներին առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը։ Բախման հետևանքով Mustang-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել բաժանաիար գոտու մեջ։ Իսկ Safe-ն էլ բախվել է քարերին։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրասվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր