211652_close_icon
views-count46499 դիտում article-date 21:45 15-06-2019

Դատարանը կալանավորեց Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում կնոջն ու կնոջ եղբորը սպանած 63-ամյա տղամարդուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Սամսոնյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչ, 63-ամյա Ժորա Հակոբյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վահե Խալաթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և Ժ. Հակոբյանը, ով մեղադրվում է իր երկու համագյուղացիներին սպանելու մեջ, դատարանից տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը, հունիսի 11-ին սպանություններ էին տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Առատաշեն գյուղի տներից մեկում 2 դի կա։ Ինչպես գյուղից [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/11/1127122/?fbclid=IwAR1FMzGzlxQZj4nUK2DnzgFPsTy5qKuH0zJF7piYeWqXMKZ-YXwM9lfaJ_4]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի պաշտոնակատար Սամվել Խմելյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված գյուղի տներից մեկի հյուրասենյակում և հողամասում հայտնաբերել են դիերը։ Կնոջ՝ 61-ամյա Ջեմմա Մարտիրոսյանի դին հայտնաբերվել է հողամասում, իսկ նրա եղբոր՝ 70-ամյա Սարգիս Մարտիրոսյանի դին՝ հյուրասենյակում։ Դեպքի վայրում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև փորձաքրեագետները։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մինչ դատաբժիշկը տեղում դիակների զննություն էր կատարում, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունները կատարելու կասկածանքով ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին էին բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 63-ամյա Ժորա Հակոբյանին։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել էին, որ Ժ. Հակոբյանը սպանված Ջ. Մարտիրոսյանի ամուսինն է, իսկ Ս. Մարտիրոսյանը՝ նրա կնոջ եղբայրը, ով նշված անձանց սպանել է հրացանով։ Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր էր ժամանել նաև Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանն ու մարզի դատախազի տեղակալ Սեյրան Մարտիրոսյանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվոլ Տոնոյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որի ղեկավար էր նշանակվել հատկապես կարևոր գործերով քննիչ Վահե Սամսոնյանը, ով այդ պահին Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ դեպքի վայրի զննություն էին կատարում: Ոստիկանները հայտնաբերել էին կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքերով «քլունգ», որոնք քննիչի որոշմամբ առգրավվել էին: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 174+
174+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր