1972 դիտում
19:05 15-06-2019
Արման Եղոյան. Պետք չէ վախենալ իզմ-երից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վաղը կկայանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ կընտրվի կուսակցության նոր վարչությունն ու նոր վերահսկող հանձնաժողովը։ Սա հեղափոխությունից հետո կուսակցության առաջին համաժողովն է և համոզված եմ, որ այն նոր օրակարգ ու լիցք է տալու հեղափոխությանը։
Հեղափոխությունը ոչ միայն դեռ չի ավարտվել, այլ՝ շատ օղակների նույնիսկ չի էլ հասել։ Մենք չպետք է թույլ տանք, որ պաշտոնական առօրյան ամբողջությամբ կլանի մեր ուշադրությունն ու հետին պլան մղի արժեքային հեղափոխության հրամայականը, փոխարինի վերջինը լինելու պատրաստակամությունը առաջինը լինելու ցանկությամբ։
Հեղափոխության շարունակականությունն ու ընդգրկվածությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին կուսակցականներն ու հատկապես պետական պաշտոնյաները դրսևորեն վճռականություն, համբերատարություն, զսպվածություն և անձնուրացություն, ու ամեն օր ևս մեկ քայլ անենք հեղափոխության անդառնալիության ուղղությամբ։
Իզմ-երի մասին. պետք չէ վախենալ իզմ-երից, իզմ-ը սովորական վերջածանց է, որն իրենով որևէ իմաստ չի արտահայտում, այլ այն վերցնում է իրեն նախորդող բառարմատից։ Սա նախ և առաջ ժողովրդական հեղափոխություն էր, այստեղից բխող բոլոր իզմ-երով։ Հեղափոխությունը պե՛տք է ունենա, և տվյալ դեպքում ունի՛ բովանդակություն ու դրանից բխող գաղափարախոսություն. եկել է այդ գաղափարախոսությունը բյուրեղացնելու ժամանակը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13567 դիտում
14:49 10-07-2020
Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն
1767 դիտում
14:35 20-12-2022
Հայաստանը պետք է օգնի՞ Ռուսաստանին Լաչինի միջանցքի հարցում, թե՞ ոչ․ Արման Եղոյան․ NEWS.am
Այս բաժնից
601 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
814 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
829 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են