211652_close_icon

«Պետք չէ վախենալ պարտքի չափից, պետք է վախենալ ապիկար կառավարումից». Դավիթ Անանյան․Aravot.am

views-count391 դիտում article-date 18:24 11-10-2025
Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախաձեռնած «Հյուսիս-Հարավ երկաթուղի․

Աշխարհաքաղաքական խաղաղության երաշխիք» թեմայով քննարկման ժամանակ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին հարց ուղղվեց՝ երբ մեր պետական պարտքի տարեկան սպասարկումը դարձել է մեր պետբյուջեի մոտ 10-11 տոկոսի չափով՝  իրենց կողմից առաջարկվող ծրագրի արդյունքում արդյո՞ք պարտքերի խնդիր չենք ունենա:

«Մենք անընդհատ ահազանգում ենք, որ պետական պարտքը 14-15 միլիարդի շրջանակներում է, բայց հարկաբյուջետային կանոններին որ նայում ենք, ֆորմալ առումով դեռ չենք ասում, որ դա ահազանգող է, որովհետեւ դեռ տեղավորում է 50-52 տոկոսի շրջանակներում»,-ասաց ՊԵԿ նախկին նախագահը:  Ապա հավելեց. «40-50-60 տոկոսի պայմաններում կան օրենսդրական կարգավորումներ, որոնց դեպքում համարվում է, որ պարտքը դեռեւս կառավարելի է: Պարտք վերցնելը վատ բան չէ, ամբողջ աշխարհը պարտք է վերցնում: Կարեւորն այն է, թե ինչպես ես կառավարում այդ պարտքերը:

Եթե դու վերցնում ես պարտք եւ կառուցում ես ենթահամակարգ, համարվում է, որ այդ պարտքդ ապահովված է, պարտքը սպասարկելու է ոչ թե քո բյուջետային եկամուտները, այլ պատկերավոր ասած՝ հենց այդ ենթահամակարգն է ապահովելու պարտքի սպասարկումը, որովհետեւ ենթահամակարգը նշանակում է տնտեսական աճ,  տնտեսական որակական աճ, ոչ թե սպառման ծավալների աճ, այլ հենց արտադրող արդյունաբերական եւ արդյունաբերականացված տնտեսության կողմից սպասարկվող պարտք: Հետեւաբար, պետք չէ վախենալ պարտքի չափից,  պետք է վախենալ ապիկար կառավարումից»:

Նմանատիպ նյութեր