211652_close_icon
views-count4222 դիտում article-date 15:53 15-06-2019

Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Արցախ կատարած այցից վերադարձել է դրական էմոցիաներով։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Մարությանը կիսվել է իր տպավորություններով։ «Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ` Ստեփանակերտ: Վերադարձել ենք և մեզ հետ բերել արցախցիների ջերմագույն մաղթանքները և դրական էմոցիաները, որոնցով և կիսվում եմ ձեզ հետ` սիրելի երևանցիներ»,-նշված է քաղաքապետի գրառման մեջ։ Հունիսի 13-14-ը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը առաջին պաշտոնական այցով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում էր։ Այցի շրջանակներում Հայկ Մարությանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ:

Նմանատիպ նյութեր