211652_close_icon
views-count1244 դիտում article-date 22:01 14-06-2019

Այս գործը ձեր թափի գործը չէ. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

[url=https://news.am/arm/news/518426.html?fbclid=IwAR0t5Ed8fvXlPf5jmLFBhgg5iC2Mxlpte8i-4son0b7ccxzLL9NtYMfI9f0] News.am[/url]-ը գրում է. Իմ նկատմամբ քննվող քրեական գործն ամբողջությամբ կարված գործ է, և մենք հասնելու ենք նրան, որ դուք ինքնաբացարկ հայտնեք։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դիմելով նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին` հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Անդրադառնալով «Մարտի մեկի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի այն հայտարարությանը, թե դատավոր Արմեն Դանիելյանը ժամանակին «Մարտի մեկի» գործով դատավոր է եղել, հետևաբար չի կարող այս գործով անաչառ և անկողմնակալ դատարան լինել, Քոչարյանն ասաց. «Ես էլ փաստաբանների պես ծանոթ չեմ այն քրեական գործերին, որոնց վրա հղում է կատարել Սեդա Սաֆարյանը։ Բոլոր այդ քրեական գործերը, դատավարությունները քննվել են իմ նախագահության ժամկետի ավարտից հետո, հետևաբար ես դրանց ծանոթ չէի, ինձ չէին զեկուցում դրանց մասին։ Չեմ բացառում, որ որոշ գործերով սխալներ եղել են, դրա համար չմտնելով բովանդակության մեջ, բայց ծանոթ լինելով այս քրեական գործին, որն ամբողջությամբ կարած գործ է... Հուսով եմ, որ դուք ինքնաբացարկ կտաք, բայց ելնելով ձեր նկատմամբ հնչեցված անվստահության կարծիքներից` ևս մեկ անգամ հորդորում եմ՝ ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս, եւ այս գործը սարքելու համար, կարելու համար մարդիկ ապագայում օրենքով շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու»։ Մանրամասներն՝[url=https://news.am/arm/news/518426.html?fbclid=IwAR0t5Ed8fvXlPf5jmLFBhgg5iC2Mxlpte8i-4son0b7ccxzLL9NtYMfI9f0] այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր