211652_close_icon
views-count78094 դիտում article-date 20:00 13-06-2019

Արտակարգ դեպք Երևանում. կին վարորդը BMW-ով բախվել է Mercedes-ին, այնուհետև իր ընկերներին կանչել է վթարի վայր, ովքեր փորձել են հաշվեհարդար տեսնել Mercedes-ի վարորդի հետ. վերջինը դիմել է փախուստի և վրաերթի է ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում՝ «ՍԱՍ ՖՈՒԴ»-ի դիմաց, բախվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 29-ամյա Նարեկ Աբրահամյանի վարած Mercedes մակնիշի 10 VV 666 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, եղել է BMW մակնիշի և վարորդը եղել է երիտասարդ աղջիկ, զանգահարել է իր ծանոթ ընկերներին, ովքեր ժամանելով դեպքի վայր՝ փորձել են հաշվեհարդար տեսնել Mercedes-ի վարորդի նկատմամբ: Նրանք հարձակվել էն Ն. Աբրահամյանի վրա, վերջինը դիմել է փախուստի և այդ ժամանակ վրաերթի է ենթարկվել, իսկ BMW մակնիշի ավտոմեքենան և այդ աղջկա ահազանգով դեպքի վայր ժամանած երիտասարդները դիմել եմ փախուստի: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Արամյանց բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Առցանց խաղային արդյունաբերության առաջատարները վաղուց արդեն օգտագործում են նմանատիպ տեխնոլոգիաներ ՝ որպես նախատիպեր խաղային սցենարների համար իրենց առցանց խաղերում: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերաթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: Վրաերթի փաստով Վ.Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, իսկ Ն. Աբրահամյանին ծեծի ենթարկելու փաստով նյութեր են նախապատրաստվում ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ BMW-ի վարորդի, նրա ահազանգով դեպքի վայր ժամանած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի համարանիշները եղել են 36 CL 733, իսկ վարորդը եղել է Թամարա Հայրապետյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր