Ամեն ինչի համար կա իր ճիշտ ժամանակը. «Սանիթեք»
Նախօրեին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության խնդրին՝ հայտարարել է, որ «Սանիթեք» ընկերությունն այլևս չի կարող սպասարկել Երևանը։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձեց կապ հաստատել ընկերության հետ և ստանալ որոշ պարզաբանումներ, թե ինչու է «Սանիթեք»-ն այս լարվածության մեջ շարունակում լռություն պահպանել և իր շահերը պաշտպանելու համար որևէ հայտարարություն չի անում։
Ընկերությունից մեզ պատասխանեցին, որ ամեն ինչի համար կա իր ճիշտ ժամանակը:
Հիշեցնենք, որ Հ. Մարությանն ասել էր. «Կարծում եմ` «Սանիթեք» ընկերությունը այլևս չի կարող սպասարկել Երևան քաղաքը, այդ ունակությունը, այդ կարողությունը չունի»։
Վերջինս նաև չի բացառել, որ ընկերության հետ պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կարող է խզվել։