2329 դիտում
13:20 13-06-2019
Երևանի նոր զբոսայգում կիսամերկ երեխայի լուսանկարը հեռացվել է համացանցից
Երևանյան նոր զբոսայգում կիսամերկ երեխայի խնդրահարույց լուսանկարը հեռացվել է համացանցից: Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
«Հունիսի 11-ին ֆեյսբուքյան օգտատեր, լուսանկարիչ Գարիկ Ղազարյանն իր էջում մի լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Երևանի զբոսայգիներից մեկի շատրվաններում կիսամերկ տղա երեխայի լուսանկար: Առաջին հայացքից «անմեղ» այս լուսանկարն իրականում խնդրահարույց էր անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից` հատկապես հաշվի առնելով երեխային լավագույն շահի սկզբունքը:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հորդորով լուսանկարի հեղինակն արդեն իսկ հեռացրել է այն իր էջից: Ուստի Գործակալությունը դիմում է բոլոր այն օգտատերերին, ովքեր ևս կիսվել են այս լուսանկարով, հեռացնել այն իրենց էջերից:
Հիշեցնենք, որ մարդու լուսանկարը համարվում է կենսաչափական անձնական տվյալ, ուստի ենթադրելի է, որ այն ունի պաշտպանության ավելի բարդ մեխանիզմ և մինչև այն մշակելը, այդ թվում փոխանցելը և կամ տարածելը, պետք է ստանալ անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը: Երեխաների դեպքում տվյալների սուբյեկտը նրա օրինական ներկայացուցիչն է (ծնող, խնամակալ և այլն): Սակայն երեխայի լավագույն շահի սկզբունքի համաձայն, որոշ դեպքերում, երբ անգամ երեխայի օրինական ներկայացուցիչը չի առարկում, անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը կարող է արգելել երեխայի անձնական տվյալի մշակումը»,- ասված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ավելին իմանալու համար Գործակալությունն առաջարկում է ծանոթանալ հետևյալ 2 ուղեցույցներին՝
Ուղեցույց` երեխաների անձնական տվյալների [url=about:blank]պաշտպանության [/url]մասին,
Զգո՛ւյշ, երեխաներ են. ուղեցույց՝ երեխաների անձնական [url=https://www.unicef.org/armenia/media/2761/file?fbclid=IwAR3xIjljYeHpwib47RGm2gyG1LjcwejKCkVvPXyr6EqmUh8RATjPVpA4irs]տվյալների [/url]վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1107 դիտում
12:12 03-09-2019
Քաղաքացուն վերագրված հանցանքի մասին տեսանյութը Պաշտպանի աջակցությամբ հեռացվել է համացանցից
22849 դիտում
20:46 11-07-2017
Facebook-ը մահացած երեխայի լուսանկարը տարածելու համար արգելափակել է ադրբեջանական ԶԼՄ-ի գլխավոր խմբագրին
1331 դիտում
13:18 29-10-2021
ՄԻՊ աջակցությամբ Դատալեքսից հեռացվել են քրեական գործով տուժող ճանաչված երեխայի անձնական տվյալները
Այս բաժնից
1075 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1120 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
838 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան