Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը վերջին երկու օրերին համեմատաբար կայուն է. Դավիթ Տոնոյան
Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը հունիսի 13-ի և նախորդ օրվա դրությամբ համեմատաբար կայուն է: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Այս պահին երեկվա և այսօրվա զեկույցներով համեմատաբար կայուն վիճակ է»,-նշեց Տոնոյանը:
Հարցին, թե արդյոք կա՞ պատերազմի վտանգ, նախարարը վստահեցրեց, որ եթե պատերազմի սպառնալիքն անմիջական լինի, ինքն անպայման կտեղեկացնի այդ մասին:
Սահմանի երկայնքով ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ակտիվության մասին հարցին նախարարը պատախսանեց. «Մեր անօդաչու թռչող սարքերն էլ են թռչում ամբողջ երկայնքով»:
Մեկ այլ դիտարկմանը, թե կարծես հատուկ ջոկատայինների կուտակում կա, Դ. Տոնոյանը նշեց, որ հատուկ ջոկատայինների կուտակում կա նաև մեր կողմից: