11107 դիտում
15:58 09-05-2016
Իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է, իսկ Նախիջևանի ուղղությամբ փոփոխություններին ՀՀ ԶՈՒ-ն հետևում է. Սեյրան Օհանյան
Այս օրերին չնայած հրադադարի խախտումներին, իրավիճակը առաջնագծում համեմատաբար նորմալ է:
Այս մասին մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Այդ խախտումներին արժանի հակահարված ստացել են»,-ասաց նախարարը ու անդրադարձավ օրվա խորհրդին` ասելով, որ այսօր տոնում ենք մեր բոլոր սերունդների կատարած քաջագործությունները. «Որոնք երբևէ չեն խամրում և անընդհատ թարմանում են ու իրենց արտացոլումն են գտնում մեր այսօրվա զինվորների, կամավորականների, երկրապահների, նվիրյալների գործողություններով ու սխրանքներով»:
Ինչ վերաբերում է Նախիջևանի հատվածում ադրբեջանական զորքերի կուտակմանը, Սեյրան Օհանյանը հայտնեց, որ հետևում են փոփոխություններին ու իրավիճակին:
Անդրադառնալով Արցախի Հանրապետությունը ճանաչելու օրենքի նախագծին՝ ավելի կոնկրետ, թե Երևանի այդ քայլերը Ադրբեջանի նոր ագրեսիայի պատճառ չե՞ն դառնա, Սեյրան Օհանյանը նկատեց. «Հայաստանի Հանրապետությունը կատարում է դիվանագիտական աշխատանք, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աստիճանաբար ճանաչմանը ու այդ դիվանագիտական աշխատանքը նուրբ ու հետևողական է: ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն է դրանով զբաղվում»,- հավելելով, որ «մենք ճիշտ ճանապարհին ենք»:
Նմանատիպ նյութեր
18630 դիտում
10:09 30-12-2016
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել. Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
1999 դիտում
13:59 05-02-2025
Հայտնի է՝ ովքեր են այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածները. ArmLur.am
2047 դիտում
12:22 05-02-2025
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ