4255 դիտում
14:30 21-09-2018
Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձանագրում է, որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը հարաբերական կայուն է: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/948037.html]«Արմենպրեսը»[/url], Դավիթ Տոնոյանն այս մասին ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին կայուն է: Բայց հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ պայմաններում էր օրեր առաջ զոհվել զինծառայողը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ թիրախավորված կրակ է եղել:
Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, որ ոստիկանական ուժերի ներգրավվումը պայմանավորված է սահմանային լարվածությամբ, Դավիթ Տոնոյանը պատասխանեց.
«Ոչ. ոստիկանական զորքերը, հանդիսանալով այլ զորքեր, անմիջապես անցնում են պաշտպանության նախարարության կառավարման ներքո և դառնում են մեր սովորական ստորաբաժանումներից մեկը»,- ասաց նա՝ նշելով, որ ոստիկանական ուժերից վիրավորներ չկան:
Նմանատիպ նյութեր
2644 դիտում
16:40 08-05-2019
Դավիթ Տոնոյանը ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն
2602 դիտում
11:44 13-06-2019
Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը վերջին երկու օրերին համեմատաբար կայուն է. Դավիթ Տոնոյան
955 դիտում
22:39 02-02-2024
Իրավիճակը սահմանին այս պահին հարաբերական կայուն է, որը կայունության և հանդարտության նշան է․ Սուրեն Պապիկյան
Այս բաժնից
745 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
976 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
751 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու