211652_close_icon
views-count3565 դիտում article-date 13:25 12-06-2019

Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքի քննության դատական նիստին ներկա է ՀՀ գլխավոր դատախազը

ՀՀ վերաքննիչ դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթացող Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ներկա է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/978150.html]Արմենպրես[/url]»-ը, դատական նիստը դեռևս նախապատրաստական փուլում է և քննարկվում են տեխնիկական հարցեր: Արմեն Դանիելյանը հորդորեց դատական նիստում բոլոր ներկա գտնվողներին պահպանել լռություն: «Դատական նիստի ընթացքում ցանկացած հարց և խնդիր կարող ենք քննարկել: Խնդրում եմ նախապես դիմել դատարանի,ն և դատարանը բոլոր հնարավորությունները կընձեռնի, որպեսզի դատավարության մասնակիցները լիարժեք կարողանան իրենց իրավունքները իրացնել»,- ասաց Դանիելյանը: Վերաքննիչում ընթանում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումների դեմ ՀՀ դատախազության բողոքների քննությունը: Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Դատարանի դահլիճում ներկա է ամբաստանյալը՝ Ռոբերտ Քոչարյանը: Դատաքննությանը զուգահեռ Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց հավաքվել են Քոչարյանի աջակիցները և նրա ազատությանը դեմ հանդես եկող անձինք: Դեմ և կողմ արտահայտվող ցուցարարները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, քաշքշում միմյանց: Ոստիկանության ծառայողները փորձում են վերահսկել իրավիճակը և պահպանել կարգուկանոնը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/978150.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր