211652_close_icon

Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Արթուր Հարազիմի հետ

views-count1177 դիտում article-date 17:26 11-06-2019
Հունիսի 10-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Արթուր Հարազիմի (Artur Harazim) հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների համապատասխան կառույցների հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր։ Սամվել Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ստեղծման պատմությունը, գործունեության սկզբունքները։ Արթուր Հարազիմն իր հերթին անդրադարձավ ԼՀ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի կողմից իրականացվող ուսումնական գործընթացներին, դրանց առանձնահատկություններին։ Կողմերը պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել գործնական համագործակցության հաստատման ուղղությամբ, որը կներառի ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Լեհաստանի դիվանագիտական ծառայության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում համատեղ ձեռնարկի կազմակերպման հնարավորությանը։

Նմանատիպ նյութեր