Խաչեն գետում ջրահեղձվել է 16-ամյա պատանի
Հունիսի 10-ին ժամը 13:49-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ շրջանի Նոր
Մարաղա համայնքի տարածքում, Խաչեն գետում լողանալիս, ջրահեղձ է եղել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 2003 թ.-ին
ծնված Հրանտ Առաքելյանը:
Ահազանգով դեպքի վայր մեկնած Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում
հայտնաբերել են Հրանտ Առաքելյանի դին և տեղափոխել «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»:
Պատահարի մանրամասները ճշտվում են:
[b]Արտակարգ իրավիճակների պետական
ծառայության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]: