5064 դիտում
23:24 10-06-2019
Կանխվել է 57,9 գրամ ընդհանուր քաշով կասկածելի զանգվածների իրացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Անհայտ անձը, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, թմրամիջոց իրացնելու նպատակով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի արգելագոտուց ներս է նետել փաթեթ, որը 2019թ.-ի հունիսի 8-ին հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից արգելագոտու հերթական զննությունն իրականացնելու ժամանակ:
Հայտնաբերվածի զննությամբ պարզվել է, որ փաթեթում առկա են եղել 39,5 գր ընդհանուր քաշով, ափիոնանման զանգված, 11,2 գր ընդհանուր քաշով, կանաչավուն, սուր հոտով բուսական զանգված, 5,3 գր ընդհանուր քաշով, բաց շագանակագույն, փոշենման զանգված, 1,9 գր ընդհանուր քաշով, շագանակագույն, սուր հոտով, մածուցիկ բուսական զանգված և 1 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ:
Հայտնաբերվածներն առգրավվել են: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1277 դիտում
14:01 14-02-2019
Հայտնաբերվել է 53.79 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութ․ ՊԵԿ
3140 դիտում
14:28 13-08-2021
Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքված 1571 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր․ ՊԵԿ
5147 դիտում
12:28 30-08-2021
Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր. ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
400 դիտում
22:10 24-04-2024
Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան
436 դիտում
21:56 24-04-2024
Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար․ Արտակ Զաքարյան