211652_close_icon
views-count116190 դիտում article-date 23:06 10-06-2019

Ամերիկուհին իր տան մոտ տեսագրել է «այլմոլորակային էակի», որի մասին տեսանյութը զարմացրել է նաև համացանցի օգտատերերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ բնակչուհի Վիվիան Գոմեսն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մեծ ականջներով և բարակ վերջույթներով արտասովոր արարածը զբոսնում ավտոմեքենայի կողքով: Ինչպես փոխանցում է [url=https://ria.ru/20190610/1555459421.html]РИА Новости[/url]-ն, ամերիկուհին գրել է, որ նախ իր տան դռնից եկող ստվեր է նկատել, այնուհետև տեսել է տեսագրված արարածին: «Ինչ-որ մեկը նույնպես տեսե՞լ է այն իրենց տեսագրություններում: Մյուս երկու տեսախցիկներով այն ինչ-ինչ պատճառով չի երևում», - գրել է ամերիկուհին՝ կից հրապարակելով տեսանյութը: Հրապարակումից հետո տեսանյութը մեծ տարածում է գտել Facebook-ում՝ տարածվելով նաև այլ սոցցանցեր: Օգտատերերից շատերը նմանություն են նկատել տեսագրված արարածի և Հարի Փոթերի մասին ֆիլմից հայտնի Դոբբի էլֆի միջև:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր