1085 դիտում
22:24 10-06-2019
Բաց դաս ՊԵԿ-ում. Առաջնորդության դպրոցի ունկնդիրներին ներկայացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարությունները
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում անցկացվել է բաց դաս՝ Առաջնորդության դպրոցի ունկնդիրների համար:
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը մասնակիցներին ներկայացրել է կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ուղղությամբ վերջին շրջանում կատարված աշխատանքները, ինչպես նաև կառավարման, նախագծերի արդյունավետ իրականացման նորարարական մոտեցումները և բիզնես գործընթացները:
Բաց դասի մասնակիցները ծանոթացել են նաև մեծ ծավալի տվյալների (big data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգի առանձնահատկություններին: Ներկայացվել են նաև ռիսկերի և ժամանակի կառավարման հայեցակարգերը, «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող Ռիսկերի կառավարման համակարգը և ձեռքբերումները:
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով: Մասնակիցները ցանկություն են հայտնել հետագայում ևս նախաձեռնել նման միջոցառումներ:
Աշոտ Մուրադյան- ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ
Սամվել Մովսիսյան- Առաջնորդության դպրոցի հիմնադիր
[b]
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1836 դիտում
15:40 17-09-2016
Սեյրան Օհանյանը հանդիպել է «Առաջնորդության դպրոցի» ունկնդիրներին
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին