211652_close_icon
views-count1438 դիտում article-date 12:47 10-06-2019

911 ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 782 դեպք, որից 498-ը՝ արտակարգ: Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված ժամանակահատվածում արձանագրվել է 164 կենցաղային կանչ, 409 հրդեհ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 85 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի: Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 85 դեպք, որոնցից 45-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 6 դեպք, որի հետևանքով տուժել է 6 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]https://st0.shamshyan.com/editor/0243758001560156501629141.jpg[/img]

Նմանատիպ նյութեր