1466 դիտում
10:55 25-02-2019
ԱԻՆ 911 ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 450 դեպք, որից 275-ը՝ արտակարգ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշված ժամանակահատվածում արձանագրվել է 123 կենցաղային կանչ, 198 հրդեհ, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 8 և տուժել 71 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 29 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 120 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 54 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 5 դեպք, որի հետևանքով տուժել է 10 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
Նմանատիպ նյութեր
1435 դիտում
12:47 10-06-2019
911 ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը
3419 դիտում
12:03 09-03-2020
10 մահ, 463 դեպք, որից 324-ը՝ արտակարգ. ԱԻՆ Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը
1279 դիտում
15:14 18-12-2017
911-ն ամփոփել է անցած շաբաթը
Այս բաժնից
1141 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1246 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1447 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ