211652_close_icon
views-count16418 դիտում article-date 18:23 07-06-2019

Երևանում Շենգավիթ բժշկական կենտրոնի ռենտգեն տեխնիկը Nissan-ով վրաերթի է ենթարկել Վան-Դենտալ ՍՊԸ-ի բուժքրոջը

Երեկ՝ հունիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաննեում Շենգավիթ բժշկական կենտրոնի ռենտգեն տեխնիկ, 23-ամյա Ռ. Մ.-ն իր վարած Nissan մակնիշի 35 RM 775 համարանիշի ավտոմեքենայով Չեխովի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վան- Դենտալ ՍՊԸ-ի բուժքույր, 20-ամյա Ա. Վ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ վնասվածքներով տեղափոխվել է Շենգավիթ բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր