6424 դիտում
09:43 07-06-2019
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի նախաձեռնած «ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ» մարդասիրական ակցիայի շրջանակում Հալեպի Հայ ազգային պատսպարան կենտրոնի սաներին հանձնվեցին հավաքված նվերները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայ մասնագետների խմբի հետ Սիրիա է մեկնել նաև Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։ Հունիսի 6-ին Հալեպի Հայ ազգային պատսպարան կենտրոնի սաներին են հանձնվել Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի նախաձեռնած ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ մարդասիրական ակցիայի արդյունքում երեխաների համար հավաքված նվերները։
Հայ ազգային պատսպարան կենտրոնը պատկանում է Բեյրո թեմի առաքելական եկեղեցուն։ Միջոցառմանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը՝ կնոջ և որդու հետ, Սիրիայում հայկական մարդասիրական խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը, հումանիտար խմբի մի քանի անդամներ։
Հյուպատոս Արմեն Սարգսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին՝ նախաձեռնության և մարդասիրական առաքելության համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1117 դիտում
17:40 22-09-2015
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելեց Հալեպի հայ ազգային ծերանոց և հայ ազգային պատսպարան