1418 դիտում
17:59 06-06-2019
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները կարևորել են Հայաստանում կարգավորվող ոլորտների ազատականացումը և մրցակցության խթանումը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Ժենվիև Բոյեղուին և «Հայաստանի համար մրցակցության բարեփոխումների գնահատում» ԽԾՎ շրջանակում Հայաստանի մրցակցային իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացրած փորձագետ, թիմի ղեկավար Սառա Նայմանին` ուսումնասիրության արդյունքները և առաջարկությունները քննարկելու նպատակով:
Բարձր գնահատելով իրականացված ուսումնասիրությունները՝ Գեղամ Գևորգյանը ընդգծել է ՏՄՊՊՀ-ի գործունեության արդյունավետության բարձրացման և թափանցիկության ապահովման, հասարակության շրջանում Հանձնաժողովի նկատմամբ վստահության բարձրացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում Համաշխարհային բանկի ներկայացուցիչները կարևորել են կարգավորվող ոլորտների ազատականացումը և այդ ոլորտներում մրցակցության խթանումը, պետության կողմից տրվող օժանդակությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը, պետական գնումների ընթացքում ազատ և բարեխիղճ մրցակության սկզբունքի ապահովման, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրարկման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության նպատակով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի ընդունման և դրա կիրարկման ուժեղացմանը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն կանխարգելել անհարկի պետական միջամտությունն ազատ տնտեսական մրցակցությանը, այլև խնայողաբար և արդյունավետ ծախսել պետական բյուջեի միջոցները:
[b]ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական
հանձնաժողով[/b]
Նմանատիպ նյութեր
3313 դիտում
17:04 05-04-2020
Վարչապետն անցկացրել է հերթական խորհրդակցությունը և կարևորել ստեղծագործականության խթանումը
Այս բաժնից
349 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
349 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին