Նարեկ Մալյանին դրամաշնորհ կտա՞ն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Բաց հասարակության հիմնադրամի՝ Սորոսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցներին բավականին ոգևորել են Նարեկ Մալյանի և նրա կողմնակիցների կողմից կազմակերպվող միջոցառումները: Դրանց արդյունքում հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձը կրկնապատկվել է, քանի որ համարվում է, որ նրանք աշխատում են էքստրեմալ պայմաններում:
Չի բացառվում, որ Սորոսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը դրամաշնորհ տրամադրի Նարեկ Մալյանին ամիսը մեկ-երկու անգամ նման բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, որպեսզի էքստրեմալ աշխատանքային պայմաններից բխող աշխատավարձի կրկնապատկումը չընդհատվի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]