Դատարանն ազատ է արձակել «ՎԵՏՕ» հասարակական շարժման ներկայացուցիչներ Նարեկ Մալյանին և Ռոբերտ Մելքոնյանին
Դատարանն ազատ է արձակել «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանը նաև հայտնել է, որ ազատ է արձակվել նաև «ՎԵՏՕ» հասարակական շարժման անդամ Ռոբերտ Մելքոնյանին:
Նշենք, որ Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներից բերման է ենթարկվել 80 անձ։ Գյումրիում ևս նման ակցիա է իրականացվել, այնտեղ բերման է ենթարկվել ակցիայի 8 մասնակից։