211652_close_icon
views-count1443 դիտում article-date 18:15 05-06-2019

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել է հայ և ռուս գործընկերների եռօրյա համատեղ աշխատանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հարկադիր կատարման ծառայությունում այսօր շարունակվել են եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակության հետ հայ գործընկերների աշխատանքային քննարկումները: Այսօր կայացած երկկողմ հանդիպման արդյունքում հայ և ռուս գործընկերները պայմանավորվել են մոտ ապագայում քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունում պարտապանի գույքի իրացման գործող մեխանիզմները, մասնավորապես՝ Հարկադիր կատարման ծառայությունում ներդրված հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և իրականացման գործընթացը Ռուսաստանում ներդնելու վերաբերյալ: Բարձր գնահատելով երկու համանման ծառայությունների երկարատև համագործակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ ՀակոբՀակոբյաննանդրադարձել է գործընկեր կառույցի արձանագրած հաջողություններին՝ նշելով, որ դրանք հիանալի նախադրյալ կարող են հանդիսանալ ոչ միայն երկու բարեկամ երկրների հարուստ փորձի փոխանակման, այլև արդեն ձևավորված հարաբերությունները խորացնելու նպատակով: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվելնաև կողմերին հետաքրքրող թեմաների վերաբերյալ մոտ ապագայում առավել ընդլայնված ձևաչափով հանդիպում-քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ: Ռուս գործընկերները Ծառայության ղեկավարին հրավիրել են մասնակցելու առաջիկայում Մոսկվայում կայանալիք միջազգային գիտագործնական համաժողովին, որտեղ Երևանում արձանագրված արդյունքներիշուրջ կողմերն առավել առարկայական պայմանավորվածություններ ձեռք կբերեն: Աշխատանքային քննարկումներից հետո ՀՀ գլխավոր հարկադիր կատարող ՀակոբՀակոբյանի ուղեկցությամբ ռուս գործընկերներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր